Պատին ամրացվող ֆեն՝ GHIBLI EVO Hub - գեղեցիկ, կոմպակտ, ժամանակակից: Այս իտալական դիզայնով պատին ամրացվող ֆենը նախատեսված է հյուրանոցների և ընտանիքների համար. նուրբ և օրքանիկ եզրագծերը ապահովում են բարձրաճաշակ տպավորություն:
HotelPRO.am-ի հյուրանոցային և ռեստորանային ապրանքների անվճար առաքման համար բացել ենք մեր առաջին երթուղին: Հյուրանոցները, որոնք գործում են Աղվերան, Ծաղկաձոր, Հանքավան վայրերում, կարող են ստանալ իրենց գործունեության համար անհրաժեշտ ցանկացած ապրանք, ներառյալ բացառապես հյուրանոցային նշանակություն ունեցող ապրանքները, ամեն ուրբաթ, կեսօրին: Շաբաթվա ընթացքում մենք ընդունում ենք պատվերները, և անվճար առաքումը կազմակերպում ամեն ուրբաթ: Դուրս ենք գալիս ժամը 09:30:
Կորոնավիրուսի տարածման դանդաղեցման առաջին նշանները, ինչպես նաև տնտեսութունները և տուրիզմը վերջնականապես չկործանելու կառավարությունների ռացիոնալ ձգտումը, ստիպում են մտածել ու կանխատեսումներ անել, թե ինչ խաղի կանոններ են լինելու մոտակա ժամանակներում:
Ի՞նչ անել, եթե հյուրանոցում է գտնվում կորոնավիրուսով վարակված կամ կասկածյալ հյուր:
ԸՆԴՀԱՆՈՒՐ
- Ընդունարանի բոլոր սեղանների վրա տեղադրել կորոնավիրուսից խուսափելու հրահանգը հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով
- Այդ հրահանգը ռուսերեն և անգլերեն տարբերակներով տպել և տեղադրել բոլոր վերելակներում, սենյակներում, ռեստորաններում
- Գրիպային ախտանիշերով աշխատակիցներին անմիջապես ուղարկել տուն
- Ամբողջ անձնակազմին հրահանգավորել՝ ըստ առողջապահության նախարարության ցուցումների
- Հյուրանոցի գլխավոր մուտքի, ինչպես նաև աշխատակիցների մուտքի մոտ տեղադրել ձեռքերի մանրէազերծելու դիսպենսերներ:
HotelPRO.am-ը օգնում է իր գործընկերներին նվազեցնել գործառնական ծախսերը և ավելացնել եկամուտները:
HotelPRO.am-ը (Նուռ Հոսփիթալիթի ՍՊԸ-ն) գործում է Երևանում: Ընկերության թիմի անդամները, զինված հյուրանոցային ոլորտի մեծ գիտելիքներով և փորձով, որը ձեռք է բերվել միջազգային խոշոր հյուրանոցային ցանցերում, ինչպիսիք են Մարիոթ, Հայաթ, Ռեդիսոն, Բեսթ Վեսթերն և այլն, երկարամյա աշխատանքի ընթացքում, այստեղ են օգնելու Ձեր հյուրանոցին գոյատևել և հաջողության հասնել Հայաստանի խիստ մրցակցային շուկայում: Ահա այն հիմնական ծառայությունների ցանկը, որը կարող եք ստանալ Նուռ Հոսփիթալիթիից.
Մեր գործընկեր հյուրանոցների հետ աշխատելիս նկատել ենք, որ շատ ու շատ փոքր հյուրանոցներ չեն կարողանում ձեռք բերել պրոֆեսիոնալ հյուրանոցային կառավարման ծրագրեր, և ստիպված օգտագործում են Excel-ի վրա ստեղծված ֆայլեր, որոնք այնքան էլ արդյունավետ չեն և չեն բավարարում հյուրանոցային սպասարկման պահանջները, իսկ երբ բանը հասնում է գրանցման թերթիկներ կամ ամրագրման հաստատում պատրաստելուն ու հյուրին տրամադրելւոն, կամ ստուգելու տվյալ օրվա ժամանումներն ու մեկնումները, ապա ամեն ինչ մեծ գլխացավանք է դառնում:
Շատ շտապ լիկվիդային գնով վաճառվում է գործող բիզնես - Լիլիթ Ռեզորթ հանգստյան տունը Աղվերանում։ Երևանի Կենտրոնից գտնվում է 50կմ հեռ, վրա: Ունի մեկ գլխավոր ադմինիստրատիվ և 3 հիմնական մասնաշենքեր՝ 50-ից ավել սենյակներով։Ամբողջ տարածքը ավելի քան 1,5 հա։ Շենք-շինութ.
Եթե Դուք ներդրող եք և ցանկանում եք գնել հյուրանոց, կամ ցանկանում եք վաճառել Ձեր ունեցած հյուրանոցը Հայաստանում, մենք պատրաստ ենք օգնել Ձեզ գտնել ճիշտ մարդկանց՝ ճիշտ ժամանակին: Օգտագործելով մեր լայն կապերը Հայաստանի բիզնես օղակների հետ, մենք կտրամադրենք հետևյալ ծառայությունները.
ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՎԱՃԱՌՔ
- Տեղադրել հյուրանոցի վաճառքի հայտարարությունը HotelPro.am կայքում
- Գտնել ռեսուրսներ ունեցող մարդկանց՝ ովքեր կարող են գնել հյուրանոցը
- Ներկայացնել հյուրանոցը տպավորիչ ձևով և տրամադրել բիզնեսի վերլուծություն
Երևանից դուրս գործող հյուրանոցներին հատկացնել արհեստավարժ վաճառքի մենեջերներ, որոնք այդ հյուրանոցների համար Երևանում կապահովեն վաճառքի և մարքեթինգի համալիր ծառայություններով՝ մրցունակ դարձնելով հյուրանոցները իրենց շուկայում:
ԹԻՐԱԽԱՅԻՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող, երևանյան շուկայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող բոլոր հյուրանոցները:
Բագրատունյաց 6/62
Երևան, Հայաստան
Հեռ. Viber, WhatsApp
+374 93 240 774
info@HotelPRO.am
Skype: manarev
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by
WeebPal.