Հաշվի առնելով ՀոթելՊՐՈ-ի կողմից առաջարկվող ռեքրութինգային ծառայության նկատմամբ Երևանի և Հայաստանի տարբեր վայրերում գործող հյուրանոցների և ռեստորանների աճող հետաքրքրությունը, ինչպես նաև օգուտը, որը հյուրանոցները ստանում են այդ համագործակցությունից, ՀոթելՊՐՈ-ն, նպատակ դնելով էլ ավելի արդյունավետ և համակարգային դարձնել ծառայությունը, առաջարկում է համագործակցության հետևյալ պայմանները.
- Հյուրանոցների և ռեստորանների կողմից տրվող աշխատանքային հայտարարությունները www.hotelPRO.am կայքում տեղադրվում են ամեն մեկը 10,000 դրամ վճարի դիմաց: Այդ հայտարարություններով ստացված բոլոր ռեզյումեները ուղարկվում են գործատուին, որն էլ իրականացնում է զտումն ու հարցազրույցների կազմակերպումը: Եթե հյուրանոցը կամ ռեստորանը արդեն իսկ աշխատում է HotelPro.am-ի հետ՝ ապրանքների և ծառայությունների գնումներով, ապա հայտարարությունները կայքում տեղադրվում են անվճար:
- Հյուրանոցների և ռեստորանների պահաջվող թափուր աշխատատեղերը լրացնելու համար ՀոթելՊՐՈ-ի ուժերով և ռեսուրսներով իրականացնում է փնտրուք իր հարուստ տվյալների բազայում և սեղմ ժամկետներում գտնում ենք անհրաժեշտ լավագույն թեկնածուներին՝ ուղարկելով նրանց հյուրանոց՝ վերջնական ընտրության: Տարբեր հաստիքներ լրացնելու ծառայության համար գործում են տարբեր դրույքաչափեր:
Խնայեք Ձեր ժամանակն ու ռեսուրսները՝
համագործակցելով մեզ հետ: Օգնում ենք գտնել ճիշտ կադրեր՝ ճիշտ ժամանակին և ճիշտ պաշտոնների համար: