Ռեստորանային սպասարկում

29/06/2023
Ռեստորանային գերազանց սպասարկումը ամենակարևոր գործոններից մեկն է, որը ստիպում է հյուրերին նորից ու նորից վերադառնալ: Եթե նույնիսկ մատուցված ճաշատեսակը ոչ այնքան հաջող է ստացվել, գերազանց սպասարկումը կարող է նվազեցնել դեպքի բացասական ազդեցությունը և ստիպել հյուրին ժպտալ և իրեն կարևոր զգալ: 
 
Սպասարկող անձնակազմի մշտական փոփոխվելը հաշվի առնելով, դժվար է սպասարկումը համապատասխան մակարդակի պահել, բայց երբ անձնակազմը լավ ուսուցանվում է, դա բարձրացնում է ոչ միայն հյուրերի բավարարվածության աստիճանը, այլև սպասարկող անձնակազմինը, ինչը բերում է լրացուցիչ թեյավճարներ և աշխատավարձի բարձրացման հնարավորություններ՝ նվազեցնելով այլ աշխատանք գտնելու ցանկությունը:
 
Մեր բարձրակարգ մասնագետները կուսուցանեն Ձեր անձնակազմին և կբարձրացնեն հյուրերի գոհունակության ցուցանիշները:
 
Ուսուցման տևողությունը - 3 օր, 3 ժամ օրական
Ուսւոցման վայրը - հյուրանոցի կամ ռեստորանի տարածքում
 

Թեմաները: 

 
ՈՐԱԿ
  • Սպասարկման որակ
  • Ապրանքի որակ
  • Արտաքին տեսքի որակ
  • Ուսւոցանված անձնակազմի որակ
  • Անձնական հիգիենայի որակ
  • Աշխատավայրի որալ
 
 
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԸ
  • Հյուրընկալություն
  • Ամրագրումների ընդունում
  • Օգնող վաճառք
  • Upselling
  • Բողոքների կառավարում
  • Առաջարկությունների ընդունում
 
 
ՀԻԳԻԵՆԱ
  • Հիգիենայի ստանդարտները
  • Սննդային թունավորում
  • Սննդի ջերմային մշակում
  • Միկրոբներ և բակտերիաներ
  • Սնննդի սառեցում և պահպանում
  • Պարազիտների առկայության վերահսկում
 
 
ԳԵՐԱԶԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ
  • Գերազանց սպասարկման տեխնիկա
  • Mis-en-place
  • Սննդի մատուցում
  • Խմիչքքեղենի մատուցում
  • Գինու մատուցում
  • Այլ ալկոհոլի մատուցում
  • Կոկտեյլների մատուցում
 
 
ՍՆՆԴԻ և ԽՄԻՉՔԵՂԵՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
  • Ընդհանուր կառավարման սկզբունքները
  • Բաց բուֆետ
  • Հատուկ մասնագիտացված ռեստորաններ
  • Սենյակային սպասարկում և մինի-բարերի կառավարում
  • Ծախսերի կառավարում
  • Մենյու
  • Ստուգման թերթիկներ
  • Պաշարների կառավարում
  • Աշխատանքային ցուցանիշների թերթիկներ
 
Ուսուցումը տարվում է ինտերակտիվ ձևով, տրվում են ուսումնասիրելու նյութեր, կատարվում են պրակտիկ վարժություններ մասնակիցների հետ:
Վերջում մասնակիցներին տրվում են ուսուցումը հաջողությամբ ավարտելու մասին վկայականներ
 
 
 

Տևողությունը: 

3 օր

Լսարանի մեծությունը: 

մինչև 20 անձ

Դիմելու կարգը: 

Եթե ցանկանում եք սույն ուսուցումը Ձեր անձնակազմի համար կազմակերպել, զանգահարեք 093240774 կամ գերք [email protected]-ով