Անթերի մաքրություն

ԱՆԹԵՐԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ

Հյուրանոցի ցանկացած անկյուն պետք է փայլի մաքրությունից. սենյակը, միջանցքները, նախասրահը, ռեստորանը և այլն: Նաև այն հատվածները, որոնք հեռու են հյուրի քննախույզ աչքից: Հյուրանոցից հյուրերը հիմնականում սպասում են գերազանց սպասարկում և անթերի մաքրություն, որը միշտ արդյունք է պրոֆեսիոնալ ուսուցման և սովորած հմտությունների հետևողական ամենօրյա կիրառության: Մեր փորձառու մասնագետները կարող են Ձեր հյուրանոցի անձնակազմի աշխատանքային հմտությունները բարձրացնել նոր մակարդակի, ինչը անմիջապես կբերի հյուրերի բավարարվածության բարձրացման և հյուրանոցի եկամուտների ավելացման:


Ուսուցման տևողությունը – 4 օր, 2.5 ժամ օրական
Ուսուցման վայրը – հյուրանոց
Ուսուցման օրերը – ըստ պայմանավորվածության

Թեմաները: 


Օր 1
  • Արտահագուստ, արտաքին տեսք
  • Մաքրուհիների պարտականությունները, աշխատանքի ընդհանուր նկարագիր
  • Աշխատավայրում վարվեցողության ընդհանուր կանոններ
  • Աշխատանքի անվտանգության կանոններ
  • Հանձնարարական թերթիկներ, սենյակների ստատուսներ
  •  Սայլակների պարունակություն և դասավորվածություն
  • Մաքրող նյութեր և մաքրության համար անհրաժեշտ պարագաներ


Օր 2
  • Ազատված(check out) սենյակի մաքրություն
  • Բնակեցված (in house) սենյակի մաքրություն
  • Չանհանգստացնել” նշանով սենյակներ
  • Turn down”  Ծառայություն և VIP  սենյակներ
  • Կորցված և գտնված իրերի վերահսկողություն
  • Բանալիների վերահսկողություն


Օր 3
  • Ինչպես հավաքել անկողինը
  • Ինչպես հավաքել հավելյալ մահճակալի սպիտակեղենը և մանկական մահճակալը
  • Ներքնակներ, ներքնակների ծածկոցներ, վերմակներ և բարձեր
  • Սենյակների խորը մաքրություն
  • Տեխնիկական խնդիրների վերահսկողություն
  • Գորգերի, գորգային ծածկույթների, փափուկ և կաշվե կահույքի մաքրություն
  • Մինի բար

Օր 4
  • Ռեստորանի ընդհանուր մաքրություն
  • Հանրային տարածքների մաքրություն
  • Սանհանգույցների մաքրություն
  • Վերելակների մաքրություն
  • Օֆիսային տարածքների մաքրություն
  • Ներքին լվացքատուն
  • Լողավազանի և սաունայի մաքրություն

Տևողությունը: 

4 օր, 2,5 ժամ՝ օրական

Լսարանի մեծությունը: 

15-20

Դիմելու կարգը: 

Հյուրանոցները «Կատարյալ մաքրություն» ուսուցումը իրենց աշխատակիցների համար կազմակերպելու համար կարող են զանգահարել 093240774 կամ գրել info@hotelpro.am հասցեով:

 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.