
Եթե Դուք ներդրող եք և ցանկանում եք գնել հյուրանոց, կամ ցանկանում եք վաճառել Ձեր ունեցած հյուրանոցը Հայաստանում, մենք պատրաստ ենք օգնել Ձեզ գտնել ճիշտ մարդկանց՝ ճիշտ ժամանակին: Օգտագործելով մեր լայն կապերը Հայաստանի բիզնես օղակների հետ, մենք կտրամադրենք հետևյալ ծառայությունները.
ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՎԱՃԱՌՔ
- Տեղադրել հյուրանոցի վաճառքի հայտարարությունը HotelPro.am կայքում
- Գտնել ռեսուրսներ ունեցող մարդկանց՝ ովքեր կարող են գնել հյուրանոցը
- Ներկայացնել հյուրանոցը տպավորիչ ձևով և տրամադրել բիզնեսի վերլուծություն
- Պատրաստել հաշվարկներ՝ ներդրումների վերադարձելիության վերաբերյալ
- ՎԵրջնականացնել գործարքը
ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԱՌՔ ԿԱՄ ՆԵՐԴՐՈՒՄ
- Ըստ ներդրողի պահանջների գտնել վաճառվող հյուրանոց
- Կազմակերպել հանդիպում հյուրանոցի սեփականատիրոջ հետ
- Կատարել հյուրանոցի բիզնեսի նախնական գնահատման հաշվարկներ
- Պատրաստել հաշվարկներ՝ ներդրումների վերադարձելիության վերաբերյալ
- Գնումը ավարտելուց հետո օգնել նոր սեփականատիրոջը գտնել արհեստավարժ ղեկավար անձնակազմ և ուսուցանել նրանց
Եթե Դուք շինարար եք և ունեք հյուրանոցային նախագիծ, և Ձեզ անհրաժեշտ է համա-ներդրող, մենք կարող ենք օգնել Ձեզ գտնել համապատասխան գործընկեր, ինչպես նաև իրականացնել բիզնեսի նախնական գնահատում: