ՀոթելՊՐՈ առաքում

ՀոթելՊՐՈ Առաքման Ծառայություն
ՀոթելՊՐՈ-ն սկսում է մի նոր ծառայություն, որը նպատակ ունի կազմակերպել ծանրոցների և բեռների դռնից-դուռ առաքում Հայաստանի սահմաններում, առայժմ՝ Երևանից Գյումրի, Գորիս և Գավառ և հակառակ ուղղություններով: Ծառայության նկատմամբ բավարար պահանջարկի դեպքում կընդգրկենք ամբողջ Հայաստանը և Արցախի տարածքը:

Պատվերը ստանալիս մեր առաքիչը կմոտենա ծանրոցը ստանալու վայր, կփաթեթավորի տեղում, կլրացնի փաստաթղթերը և կուղարկի ծանրոցը Ձեր կողմից նշված հասցեով: Տեղ հասցնելիս ստացողը կստորագրի ստացականը, որը էլեկտրոնային տարբերակով կուղարկենք պատվիրատուին: Առաքումը դռնից դուռ տևում է 1-ից 5 օր՝ առավելագույնը:

Սա ապահով, արագ և մատչելի տարբերակ է՝ Ձեր փաթեթները և ծանրոցները առաքելու համար:
Ծառայությունը նախատեսված է և անհատների, և կազմակերպությունների համար:

Զանգահարեք մեզ +374 93 240774 հեռախոսահամարով՝ մանրամասների և պատվերների համար:

 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.