
Ժամանակակից հյուրանոցների ամենօրյա գործունեությունը ապահովելու համար պահանջվում են մեծ քանակությամբ բացմապիսի ապրանքներ: Բացի սովորական սրբիչներից և շամպուններից, այժմ լոգարաններում դնում են լրացուցիչ պարագաներ, ինչպիսիք են կոնդիցիոներ, մարմնի լոսյոն, լոգանքի գել, թարմացնող աղեր լոգարանների համար, անջրաթափանց գլխարկներ և այլն: Ննջարաններում սովորական է դառել նոթատետրերի, գրիչների, մատիտների, ինչպես նաև՝ կոշիկի խնամքի պարագաների առկայությունը: Այս ամենի առկայությունը ցույց է տալիս հյուրանոցի կարգը շուկայում:
Մենք համագործակցում ենք Հայաստանում և արտասահմանում գործող բազմաթիվ մատակարարների հետ, որոնք ներկայացնում են բարձրորակ և մատչելի հյուրանոցային ապրանքներ:
Մենք կօգնենք Ձեզ գտնել ընտրել ապրանքներ, որոնք կհամապատասխանեն Ձեր հյուրանոցի կարգին, կորպորատիվ մշակույթին, կկազմակերպենք ապրանքների առաքումն ու մաքսազերծումը: Մեր կայքի «Ապրանքներ» բաժնում կարող եք ընտրել ամենը, ինչ անհրաժեշտ են Ձեր հյուրանոցի ամենօրյա գործունեությունը ապահովելու համար և կարող եք պատվիրել՝ զանգահարելով կամ այցելելով մեր գրասենյակ: