Ռեքրութինգի նոր կարգը

Ռեքրութինգ՝ հյուրանոցների համար

Հաշվի առնելով ՀոթելՊՐՈ-ի կողմից առաջարկվող ռեքրութինգային ծառայության նկատմամբ Երևանի և Հայաստանի տարբեր վայրերում գործող հյուրանոցների և ռեստորանների աճող հետաքրքրությունը, ինչպես նաև օգուտը, որը հյուրանոցները ստանում են այդ համագործակցությունից, ՀոթելՊՐՈ-ն, նպատակ դնելով էլ ավելի արդյունավետ և համակարգային դարձնել ծառայությունը, առաջարկում է համագործակցության հետևյալ պայմանները.


  • Հյուրանոցների և ռեստորանների կողմից տրվող աշխատանքային հայտարարությունները www.hotelPRO.am կայքում տեղադրվում են ամեն մեկը 10,000 դրամ վճարի դիմաց: Այդ հայտարարություններով ստացված բոլոր ռեզյումեները ուղարկվում են գործատուին, որն էլ իրականացնում է զտումն ու հարցազրույցների կազմակերպումը: Եթե հյուրանոցը կամ ռեստորանը արդեն իսկ աշխատում է HotelPro.am-ի հետ՝ ապրանքների և ծառայությունների գնումներով, ապա հայտարարությունները կայքում տեղադրվում են անվճար:
  • Հյուրանոցների և ռեստորանների պահաջվող թափուր աշխատատեղերը լրացնելու համար ՀոթելՊՐՈ-ի ուժերով և ռեսուրսներով իրականացնում է փնտրուք իր հարուստ տվյալների բազայում և սեղմ ժամկետներում գտնում ենք անհրաժեշտ լավագույն թեկնածուներին՝ ուղարկելով նրանց հյուրանոց՝ վերջնական ընտրության: Տարբեր հաստիքներ լրացնելու ծառայության համար գործում են տարբեր դրույքաչափեր:


Խնայեք Ձեր ժամանակն ու ռեսուրսները՝ 

համագործակցելով մեզ հետ: Օգնում ենք գտնել ճիշտ կադրեր՝ ճիշտ ժամանակին և ճիշտ պաշտոնների համար:   

 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.