Կորոնավիրուսից պաշտպանության հատուկ փաթեթ

Կորոնավիրուսից պաշտպանության հատուկ փաթեթ

Կորոնավիրուսից հյուրանոցների պաշտպանության համար HotelPRO-ն հավաքել է ապրանքների մի ցանկ, որը կօգնի հաջողությամբ պաշտպանել հյուրանոցի անձնակազմին և հյուրերին կորոնավիրուսից:


HotelPRO.am-ի Կորոնավիրուսից պաշտպանություն էջում կարող եք տեսնել այդ ապրանքները:

5լ-անոցով ալկոգել մշտական պատվիրելու դեպքում կտրամադրենք մեխանիկական դիսպենսերները ԱՆՎՃԱՐ: Դիսպենսեր պետք է լինեն տեղադրված հյուրանոցի և գլխավոր, և աշխատակիցների ծառայողական մուտքերում, ինչպես նաև ճաշարանի, ռեստորանների մուտքերի մոտ: Առավել նախընտրել են ֆոտոսենսորով աշխատող ավտոմատ դիսպենսերները:

Փոքր տարողությամբ ալկոգելի տարաներ պետք է դրվեն ընդունարանի սեղաններին, բարի և ռեստորանի սեղաններին:

Ձեռնոցներ պետք է կրեն սպասարկող ամբողջ անձնակազմը, և տրամադրվեն հյուրերին՝ ըստ պահանջի:

Հյուրերի հետ անմիջական շփման անձնակազմը ցանկալի է կրի նաև բժշկական պաշտպանիչ դիմակներ:

Գրասենյակների և հասարակական տարածքներում հաճախ շփման կետերը (դռների բռնակներ, հեռախոսներ, վերելակների կոճակներ և բռնակներ, և այլն) հաճախ պետք է ախտահանել ուժեղ ախտահանիչով՝ լուծույթը փչելով մակերեսին և սրբել մաքուր լաթով:

Պաշտպանվեք և հոգ տարեք Ձեր և հյուրերի մասին:
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.