Ապրանքների Առաքումների Նոր Երթուղի

Նոր Երթուղի

HotelPRO.am-ի հյուրանոցային և ռեստորանային ապրանքների անվճար առաքման համար բացել ենք մեր առաջին երթուղին: Հյուրանոցները, որոնք գործում են Աղվերան, Ծաղկաձոր, Հանքավան վայրերում, կարող են ստանալ իրենց գործունեության համար անհրաժեշտ ցանկացած ապրանք, ներառյալ բացառապես հյուրանոցային նշանակություն ունեցող ապրանքները, ամեն ուրբաթ, կեսօրին: Շաբաթվա ընթացքում մենք ընդունում ենք պատվերները, և անվճար առաքումը կազմակերպում ամեն ուրբաթ: Դուրս ենք գալիս ժամը 09:30: 

Մոտ ժամանակներս կավելացնենք նաև Սևան, Դիլիջան և Իջևան քաղաքները՝ մեր երթուղուն:
Բացի հյուրանոցային ապրանքների առաքումը մեր գործընկերներին, առաքումների կազմակերպման մեր ծրագրով նաև կարող ենք ընդունել ապրանքների տեղափոխման և հանձնման պատվերներ՝ Աղվերան, Ծաղկաձոր, Հանքավան, հետո նաև Սևան, Դիլիջան և Իջևան քաղաքներից:Այս մատչելի ծառայությունը կհասցնի Ձեր ապրանքը մինչև ուղիղ հասցեատերը:

Հյուրանոցային պատվերները յուրաքանչյուր ուրբաթ Աղվերան, Ծաղկաձոր և Հանքավան ուղղությամբ առաքելու պատվերները ընդունում ենք մինչև տվյալ շաբաթվա հինգշաբթի օրը՝ ժամը 18:00-ն՝ 093240774 (VIber, WhatsApp) կամ 077 101 768 համարով կամ ուղարկեք Ձեր պատվերը info@hotelpro.am հասցեով:


 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.