Լուրեր
ՀոթելՊՐՈ-ն հրավիրում է արտասահմանում աշխատող ընկերություններին՝ ստեղծել համատեղ զանգերի կենտրոն Երևանում:Երևանը շատ հարմար է միջազգային զանգերի կենտրոն հիմնադրելու համար, քանի որ այստեղ բոլոր անհրաժեշտ ռեսուրսները կան՝ նվազագույն ծախսերով այն կազմակերպելու համար. մատչելի գրասենյակային տարածքներ, գրագետ աշխատուժ:Հոթելպրոն կազմակերպում է.
HotelPRO.am-ի հյուրանոցային և ռեստորանային ապրանքների անվճար առաքման համար բացել ենք մեր առաջին երթուղին: Հյուրանոցները, որոնք գործում են Աղվերան, Ծաղկաձոր, Հանքավան վայրերում, կարող են ստանալ իրենց գործունեության համար անհրաժեշտ ցանկացած ապրանք, ներառյալ բացառապես հյուրանոցային նշանակություն ունեցող ապրանքները, ամեն ուրբաթ, կեսօրին: Շաբաթվա ընթացքում մենք ընդունում ենք պատվերները, և անվճար առաքումը կազմակերպում ամեն ուրբաթ: Դուրս ենք գալիս ժամը 09:30:
Կորոնավիրուսից հյուրանոցների պաշտպանության համար HotelPRO-ն հավաքել է ապրանքների մի ցանկ, որը կօգնի հաջողությամբ պաշտպանել հյուրանոցի անձնակազմին և հյուրերին կորոնավիրուսից:
HotelPRO.am-ը նախաձեռնել է ևս մեկ ծրագիր, որը նպատակ ունի օգնել հյուրանոցների ղեկավար անձնակազմին, հատկապես հյուրանոց բացելու փուլում գտնվող, գտնել հարմար և վստահելի գործընկերներ՝ տարբեր հյուրանոցային ապրանքներ և ծառայություններ մատակարաելու համար:
Էլեկտրական ավտոմեքենաները շուտով հեղեղելու են հայկական ավտոշուկան: Ըստ տարբեր գնահատականների, 5 տարվա ընթացքում էլեկտրական ավտոմեքենաները կազմելու են Հայաստանի ամբողջ ավտոշուկայի շուրջ 30-50%-ը: Դա ապագան է և դրան պետք է պատրաստ լինել:
Մեր կայքի հասցեն ավելի հեշտ հիշվող և արտասանվող դարձնելու համար որոշում ենք ընդունել փոխել այն՝ iNoor.am-ից վերահասցեավորելով HotelPRO.am-ին:
Թերթ.am-ը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի, ս/թ հունիսի 14-ից բացվելու է նոր ավտոբուսային երթուղի՝ Երևան - Զվարթնոց օդանավակայան: Այն իրականացվելու է բարձրակարգ, օդորակիչներով սարքավորված ավտոբուսներով: Երթուղին սկսվում է Երևանի Հանրապետության հրապարակից, շատրվանների հարևանությամբ հատուկ գծանշված հատվածից և գնալու է մինչև Զվարթնոց օդանավակայան: Երթուղու գինը կկազմի 300 դրամ՝ մեկ անձի հաշվով:
Հաշվի առնելով ՀոթելՊՐՈ-ի կողմից առաջարկվող ռեքրութինգային ծառայության նկատմամբ Երևանի և Հայաստանի տարբեր վայրերում գործող հյուրանոցների և ռեստորանների աճող հետաքրքրությունը, ինչպես նաև օգուտը, որը հյուրանոցները ստանում են այդ համագործակցությունից, ՀոթելՊՐՈ-ն, նպատակ դնելով էլ ավելի արդյունավետ և համակարգային դարձնել ծառայությունը, առաջարկում է համագործակցության հետևյալ պայմանները.
Նուռ Հոսփիթալիթին ևս մեկ քայլ է անում հյուրանոցներին օգնելու նվազեցնել ամենօրյա ծախսերը: Գաղտնիք չէ, որ հյուրերի օգտագործմանը տրվող լոգարանի կոսմետիկ միջոցները, մասնավորապես շամպունները, լոգանքի գելը և այլ հեղուկները, որոնք դրվում են միանգամյա օգտագործման տարաներով, բավականին թանկ են արժենում: 3 աստղանի և համարժեք հյուրանոցները կարող են որոշակի ներդրում անելով էապես, մինչև 40% նվազեցնել այս ծախսերը: Լուծումը առաջարկվում է միանգամյա տարաներով հյուրանոցային կասկածելի որակով կոսմետիկա օգտագործելու փոխարեն տեղադրել շամպունի և լոգանքի գելի դիսպենսերներ, որոնց մեջ կարող են օգտագործել Հայաստանում
Հաշվի առնելով հյուրանոցների հետաքրքրությունը սոցիալական կայքերում առաջխաղացման նկատմամբ, ինչպես նաև հասկանալով այդ կայքերի կրիտիկական դերը հյուրանոցի ճանաչելիության բարձրացման և վաճառքների խթանման համար, Նուռ Հոսփիթալիթին, որպես առանձին ծառայություն, առաջարկում է պրոֆեսիոնալ մասնագետների, մարկետոլոգների ու լուսանկարիչների ներգրավմամբ օգնել հյուրանոցներին ավելացնել իրենց վաճառքները և ստանալ մրցակցային առավելություն:
Դիմեք մեզ, և շուտով զգացեք ճիշտ կազմակերպված SMM-ի արդյունքերը:
Pages
Բագրատունյաց 6/62
Երևան, Հայաստան
Հեռ. Viber, WhatsApp
+374 93 240 774
info@HotelPRO.am
Skype: manarev
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by
WeebPal.