Վարակված կամ կասկածյալ հյուր

Վարակված կամ կասկածյալ հյուր

Ի՞նչ անել, եթե հյուրանոցում է գտնվում կորոնավիրուսով վարակված կամ կասկածյալ հյուր:

  1. Մեկուսացնել հյուրին իր սենյակում
  2. Դադարեցնել հյուրի հետ ուղիղ շփումը: Սենյակի մաքրում չի արվում:
  3. Կիրառել ԱՀԿ-ի կողմից հաստատված՝ Հիվանդի տնային խնամքի կանոնները
  4. Հնարավորության դեպքում հիվանդին տեղափոխել առանձնացված հատվածում գտնվող սենյակ
  5. Օրական առնվազն 3 անգամ զանգահարել հյուրի սենյակ և ճշտել հյուրի որպիսությունը
  6. Սենյակի դռան մոտ, դրսից, ամեն օր դնել խնամքի փաթեթ, որն իր մեջ պիտի ներառի.
  • 3,5լ խմելու ջուր
  • սրբիչների թարմ կոմպլեկտ
  • սավան և անկողնային պարագաներ
  • լրացուցիչ տոպրակները լվացքի համար
  • Կազմակերպել բժշկի այցելություն օրը մեկ անգամ
  • Սննդի սենյակային մատուցման համար գործում է հետևյալ կարգը
    • Հյուրը պատվիրում է սնունդ սովորական եղանակով
    • տեղեկացնել սպասարկող անձանց, որ պատվերը մեկուսացված անձի համար է
    • սպասարկող անձը կրում է ձեռնոցներ և դիմակ
    • սպասարկող անձը պատրաստի սնունդը դնում է դռան կողքը, թակում է դուռը և հեռանում
    • հյուրը հրահանգավորվում է դուռը բացել և սկուտեղը վերցնել թակոցը լսելուց 1 րոպե հետո միայն
    • սկուտեղը վերադարձնելու համար հյուրը զանգում է ընդունարան: Սկուտեղը դնում է դրսում՝ դռան մոտ
    • սպասարկող անձը՝ դիմակով և ձեռնոցներով, մոտենում և վերցնում է սկուտեղը
    • ամբողջ ամանեղենն ու սկուտեղը լվացվում է առանձին՝ առնվազն 60 աստիճան ջերմության կիրառմամբ: Լվացող անձնակազմը կրում է ձեռնոցներ և դիմակ
  • Օգտագործված սպիտակեղեն և սրբիչներ
    • հյուրը օգտագործված սպիտակեղենը և սրբիչները տեղավորում է լվացքի տոպրակների մեջ և փակում է
    • դուրս է հանում փակ տոպրակները և տեղադրում դռան մոտ և տեղեկացնում տնտեսական բաժնին
    • լվացքատան աշխատողը՝ դիմակով և ձեռնոցներով, տեղափոխում է տոպրակները
    • այդ սպիտակեղենն ու սրբիչները լվացվում են առանձին՝ առնվազն 60 աստիճան ջերմային ռեժիմում:
  • հյուրի հեռանալուց կամ ստացիոնար բուժման տեղափոխվելուց հետո սենյակը պետք է հատուկ ստերիլացման ենթարկվի պրոֆեսիոնալ ծառայության կողմից:


  •  
     
    Zircon - This is a contributing Drupal Theme
    Design by WeebPal.