Կորոնավիրուսից պաշտպանությունը հյուրանոցներում

Կորոնավիրուսից պաշտպանությունը հյուրանոցներում
ԸՆԴՀԱՆՈՒՐ
  • Ընդունարանի բոլոր սեղանների վրա տեղադրել կորոնավիրուսից խուսափելու հրահանգը հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով
  • Այդ հրահանգը ռուսերեն և անգլերեն տարբերակներով տպել և տեղադրել բոլոր վերելակներում, սենյակներում, ռեստորաններում
  • Գրիպային ախտանիշերով աշխատակիցներին անմիջապես ուղարկել տուն
  • Ամբողջ անձնակազմին հրահանգավորել՝ ըստ առողջապահության նախարարության ցուցումների
  • Հյուրանոցի գլխավոր մուտքի, ինչպես նաև աշխատակիցների մուտքի մոտ տեղադրել ձեռքերի մանրէազերծելու դիսպենսերներ:

ԸՆԴՈՒՆԱՐԱՆ
  • Հյուրերի ժամանման ընթացքում մշտապես պահել անհրաժեշտ հեռավություն հյուրերից (1.5-2 մ)
  • Քաղաքավարի հարցնել հյուրին իրենց ինքնազգացողության մասին, հարցնել, թե ինչպիսի իրավիճակ է այն երկրում, որտեղից ժամանել են
  • Հյուրի մոտ ակնհայտ գրիպային ախտանշաններ նկատելու դեպքում, կամ հյուրի կողմից նման փաստ բացահայտելու դեպքում պետք է հյուրին անմիջապես փոխանցել դիմակ և ձեռնոցներ, ստանալ հյուրի թույլտվությունը և զանգահարել 8003 ու խնդրել հյուրին սպասել սենյակում, մինչև կժամանի բուժ.օգնությունը:
  • Հյուրերին ծանոթացնել կորոնավիրուսով վարակվելու հրահանգի հետ, որը դրված կլինի ընդունարանում
  • Բոլոր բաժինների ղեկավարներին փոխանցել կասկածյալ հիվանդի սենյակի համարը, հյուրի անուն ազգանունը և երկիրը
  • Հյուրերին խորհուրդ տալ խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, առաջարկել օգտվել մեր ռեստորաններից

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ
  • Սենյակները մաքրելիս մշտապես կրել ձեռնոցներ, հաճախակի փոխել դրանք
  • Մշտապես, առնվազն ժամը մեկ անգամ ախտահանել հյուրերի կողմից հաճախ օգտագործվող մակերևույթները (վերելակների կոճակները, բռնակները, դռների բռնակները)
  • Հյուրի մեկնումից հետո ամբողջովին ախտահանել հյուրասենյակը

ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
  • Հյուրերից հետ հաղորդակցվել պահել առավելագույն դիստանցիա
  • Ուշադիր լինել հյուրերի մոտ նկատվող գրիպային ախտանշաների նկատմամբ
  • Հարցնել հյուրերի որպիսությունը
  • Ախտանշաների դեպքում հյուրին փոխանցել դիմակ և ձեռնոցներ խնդրել, որ նա դրանք կրի հյուրանոցում գտնվելիս
  • Նրան տրամադրել առանձնացված սեղան
  • Հյուրերիի հեռանալուց հետո կիրառել ախտահանող միջոցներ՝ սեղանը ախտահանելու համար: Նույնը վերաբերվում է աշխատակիցների ճաշարանին
  • Տեղեկացնել ընդունարանին գրիպային ախտանշաններ ունեցող հյուրի մասին

 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.