Հյուրանոցի կառավարման ֆայլ

HotelPRO PMS
Մեր գործընկեր հյուրանոցների հետ աշխատելիս նկատել ենք, որ շատ ու շատ փոքր հյուրանոցներ չեն կարողանում ձեռք բերել պրոֆեսիոնալ հյուրանոցային կառավարման ծրագրեր, և ստիպված օգտագործում են Excel-ի վրա ստեղծված ֆայլեր, որոնք այնքան էլ արդյունավետ չեն և չեն բավարարում հյուրանոցային սպասարկման պահանջները, իսկ երբ բանը հասնում է գրանցման թերթիկներ կամ ամրագրման հաստատում պատրաստելուն ու հյուրին տրամադրելւոն, կամ ստուգելու տվյալ օրվա ժամանումներն ու մեկնումները, ապա ամեն ինչ մեծ գլխացավանք է դառնում:

HotelPRO-ի կողմից շահագործված հյուրանոցներից մեկի համար մենք պատրաստել էինք մի բավականին ճկուն կառավարման ծրագիր՝ Excel-ի վրա հիմնված, որը բավականին արդյունավետ ձևով լուծում էր վերոհիշյալ խնդիրները: Իհարկե, այն չի կարող հավակնել ունենալու նույն հզորուլթյունը, ինչը ունի, ասենք eZee FrontDesk ծրագիրը, բայց և այնպես այն կարող է բավարարել փոքր հյուրանոցների կարիքները: Մեր գործընկեր հյուրանոցներին օգնելու համր HotelPRO.am-ի թիմը որոշել է դնել այդ ֆայլը՝ ներբեռնելու և օգտագործելու մեր գործընկերների կողմից՝ անվճար:

Եթե Ձեզ հետաքրքրում է այն, ապա լրացրեք այս Ձևաթուղթը և ներբեռնեք ֆայլը:

Ֆայլի ճիշտ աշխատանքի համար պետք է ակտիվացնեք micros-ները: Եթե օգնության կարիք ունենաք, դիմեք:

 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.