«Ապահով կացություն» - նոր մաքրության ստանդարտներ՝ AHLA-ի կողմից

Stay Safe
Ամերիկյան հյուրանոցների և կացության ասոցիացիան նախաձեռնել է «Ապահով կացություն» ծրագիրը, որի նպատակն է սահմանել մաքրության ավելի խիստ ստանդարտներ, կարգավորել փոխադարձ շփումները և ընթացակարգերը այնպես, որ դրանք համապատասխանեն կորոնավիրուսի համաճարակից առաջ եկած առողջական և ապահովության պահանջներին:

«Ապահով կացությունը» փոփոխությունների է ենթարկելու ինդուստրիայի նորմատիվները, վարքագծերը և ստանդարտները այնպես, որ թե' հյուրերը, թե' աշխատակիցները վստահ լինեն հյուրանոցների մաքրության և  ապահովության համար՝ երբ տուրիզմը սկսի վերականգնվել:

Ինչպես ասում է AHLA-ի պրեզիդենտ Չիփ Ռոջերսը, յուրաքանչյուր հյուր և աշխատակից պետք է զգա, որ իր առողջությունը և ապահովությունը գլխավոր առաջնահերթություն է: «Ապահով կացությունը» ենթադրում է նոր մակարդակի ուշադրություն հյուրանոցների մաքրության և ապահովության վրա, ինչն առանց կորոնավիրուսի էլ բարձր մակարդակի վրա էր գտնվում: Երբ ճանապարհորդությունները թուլատրվեն, հյուրանոցները պետք է պատրաստ լինեն ապահով ձևով ընդունելու հյուրերին:

AHLA-ն «ապահով կացություն» ծրագրի շրջանակներում հրավիրել է խորհդակցության և համագործակցության ինդուստրիայի բոլոր սեգմենտների լիդերներին, ովքեր աշխատելով առողջապահական ոլորտի մասնագետների, գիտնականների հետ, նպատակ ունեն մշակել մի շարք նոր մոտեցումներ, որոնք վերաբերվում են.

    • Մաքրության ավելի խիստ ստանդարտներ, որոնք վերաբերվում են և հյուրասենյակներին, և սրահներին, և հասարակական և ներքին, տնտեսական տարածքներին:
    • Ուժեղ մաքրող նյութերի օգտագործում, որոնց կազմում մեջ ավելի մեծ տոկոս են կազմում բակտերիաներ ոչնչացնող բաղադրիչները:
    • Սոցիալական հեռավորության պահպանման եղանակները և միջանձնային շփումների նվազեցումը
    • Հյուրի երթուղու ավելի պարզ ու թափանցիկ ներկայացումը

Շուտով այս նոր ստանդարտներն ու ուղեցույցերը կհրապարակվեն «Ապահով կացության» խորհրդի կողմից և կդրվեն կիրառման: Խորհուրդը կազմված է աշխարհի առաջատար հյուրանոցային ընկերությունների ներկայացուցիչներից, ինչպիսիք են Մարիոթ, Ռեդիսոն, Հիլթոն, Ակոր, և այլն:

Աղբյուր՝ hotelbusiness.com

 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.