Հյուրանոցային բլոգ
Հյուրանոցների շատ ընթացիկ գործընթացների ավտոմատացումը ժամանակի պահանջն է: Ինչքան էլ հյուրանոցային գործը մարդկանց հետ հարաբերությունների վրա հիմնված բիզնես է, այնուամենայնիվ, տեխնոլոգիական առաջընթացի ընձեռած հնարավորություններից պետք է օգտվել: Գործընթացների ավտոմատացումը բերում է շատ առավելություններ, թե՛ ծախսերի կրճատման, թե՛ մրցակցային: Ներքևի տեսանյութում այս ամենը տրված է առավել մանրամասնությամբ:
Երևանյանյան տուրիստական շուկայում բարձր պահանջարկի բերած հյուրանոցային սենյակների բարձր միջին գները պահելը դառնում է խնդրահարույց՝ մի շարք օբյեկտիվ պատճառներով: Այդ պատճառները, ինչպես նաև դրանց մասնակի լուծումները տրված են ներքևում դրված Youtube տեսանյութում: Հնարավոր է, որ Դուք ևս մի քանի գործնական խորհւորդ ունենաք այս առումով. գրառեք Ձեր խորհուրդները Մեկնաբանությունների հատվածում:
Կորոնավիրուսի տարածման դանդաղեցման առաջին նշանները, ինչպես նաև տնտեսութունները և տուրիզմը վերջնականապես չկործանելու կառավարությունների ռացիոնալ ձգտումը, ստիպում են մտածել ու կանխատեսումներ անել, թե ինչ խաղի կանոններ են լինելու մոտակա ժամանակներում:
Ամերիկյան հյուրանոցների և կացության ասոցիացիան նախաձեռնել է «Ապահով կացություն» ծրագիրը, որի նպատակն է սահմանել մաքրության ավելի խիստ ստանդարտներ, կարգավորել փոխադարձ շփումները և ընթացակարգերը այնպես, որ դրանք համապատասխանեն կորոնավիրուսի համաճարակից առաջ եկած առողջական և ապահովության պահանջներին:
«Ապահով կացությունը» փոփոխությունների է ենթարկելու ինդուստրիայի նորմատիվները, վարքագծերը և ստանդարտները այնպես, որ թե' հյուրերը, թե' աշխատակիցները վստահ լինեն հյուրանոցների մաքրության և ապահովության համար՝ երբ տուրիզմը սկսի վերականգնվել:
Ի՞նչ անել, եթե հյուրանոցում է գտնվում կորոնավիրուսով վարակված կամ կասկածյալ հյուր:
ԸՆԴՀԱՆՈՒՐ
- Ընդունարանի բոլոր սեղանների վրա տեղադրել կորոնավիրուսից խուսափելու հրահանգը հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով
- Այդ հրահանգը ռուսերեն և անգլերեն տարբերակներով տպել և տեղադրել բոլոր վերելակներում, սենյակներում, ռեստորաններում
- Գրիպային ախտանիշերով աշխատակիցներին անմիջապես ուղարկել տուն
- Ամբողջ անձնակազմին հրահանգավորել՝ ըստ առողջապահության նախարարության ցուցումների
- Հյուրանոցի գլխավոր մուտքի, ինչպես նաև աշխատակիցների մուտքի մոտ տեղադրել ձեռքերի մանրէազերծելու դիսպենսերներ:
Մեր գործընկեր հյուրանոցների հետ աշխատելիս նկատել ենք, որ շատ ու շատ փոքր հյուրանոցներ չեն կարողանում ձեռք բերել պրոֆեսիոնալ հյուրանոցային կառավարման ծրագրեր, և ստիպված օգտագործում են Excel-ի վրա ստեղծված ֆայլեր, որոնք այնքան էլ արդյունավետ չեն և չեն բավարարում հյուրանոցային սպասարկման պահանջները, իսկ երբ բանը հասնում է գրանցման թերթիկներ կամ ամրագրման հաստատում պատրաստելուն ու հյուրին տրամադրելւոն, կամ ստուգելու տվյալ օրվա ժամանումներն ու մեկնումները, ապա ամեն ինչ մեծ գլխացավանք է դառնում:
Մոլբերտ Հյուրանոցի նպատակային շուկան միջին և ավագ տարիքի, արվեստի և գեղեցիկի սիրահար ճանապարհորդները և ընտանիքներն են, որոնց դուր կգա հյուրանոցում հաղորդակցվել տեղական արվեստի ներկայացուցիչների և նրանց գործերի հետ:
Մոլբերտ հյուրանոցը կիրականացնի մի շատ գործողություններ, որոնք կամրապնդեն հյուրանոցի յուրահատկությունը և հյուրերի բավարարվածությունը :
Այս ամենը իրականացվում է հետևյալ կերպ.
Նուռ Հոսփիթալիթի ՍՊԸ-ը կողմից առաջարկվող հյուրանոցային նշանակության ապրանքների տեսականին արագորեն աճում է: Մեզ համար զարմանալի էր բազում հայ արտադրողներ հայտնաբերելը, ովքեր ավելի որակով ապրանքներ են արտադրում, քան հարևան ու հեռավոր երկրներից ներկրվածներն են: Գնային առումով ևս շատ ավելի նախընտրելի է: Նուռ Հոսփիթալիթին համարժեք որակով ապրանքատեսակներից միանշանակ ընտրում է հայկականը, և դուրս է մղում այլ երկրներից ներմուծվողները: Եթե կա տվյալ տեսակից հայաստանյան արտադրող, ապա դադարեցվում է դրա ներմուծումը:
Հյուրանոցային գործը և տուրիզմը՝ ընդհանրապես, զգալի ազդեցություն են թողնում երկրի տնտեսության զարգացման և ակտիվ բնակչության բարեկեցության վրա: Տուրիստը, որը ժամանում է Հայաստան, ըստ վիճակագրության (2016թ-ի տվյալներով)՝ ծախսում է մոտ 768 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Այդ ընթացքում նա օգտվում է տրանսպորտային, հյուրանոցային, ավտովարձույթի, շրջայցեր կազմակերպող ընկերությունների և անհատների ծառայություններից, ճաշում է ռեստորաններում, գնում է հուշանվերներ և այլն: Այս ամենը ուղղակի կապվում է տեղական արտադրողի և ծառայություններ մատուցողների հետ: Տուրիստի ծախսած գումարը հիմնականում մնում է Հայաստանում
Pages
Բագրատունյաց 6/62
Երևան, Հայաստան
Հեռ. Viber, WhatsApp
+374 93 240 774
info@HotelPRO.am
Skype: manarev
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by
WeebPal.